Կտրիճ Ներսիսյանի ոչ մի հայտարարություն, գործողություն ոչինչ չի նշանակում. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է:

«Այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի և այլ երկրի միջև ընտրեց այլ երկիրը, իսկ Հայաստանի ժողովրդի ու վերջինիս թալանողների միջև ընտրեց թալանողներին, նա դարձավ հերձվածող: Մաքուր հերձվածող:

Հետևաբար նրա ոչ մի հայտարարություն, գործողություն ոչինչ չի նշանակում:

Կարծում եմ նաև, որ եթե նա չապաշխարի և շարունակի այս զոռբայությունը, նրան պետք է լինելու ոչ թե ուղարկել պատվավոր հանգստի, այլ նաև ընդհանրապես հեռացնել Առաքելական եկեղեցուց և բանադրել` որպես դավաճան անառակի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։