«Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի հեռանա, որ Էջմիածնի հավաքը չդառնա իրողություն»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց՝ Եկեղեցու հետ կապված պրոցեսներում անենք։
Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի` օր առաջ հեռանա, որ Էջմիածնի հավաքը չդառնա անբեկանելի իրողություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱԵ նկատմամբ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չի կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: «Այո՛, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա: Այո՛, ես որոշ պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ ինքն առաջնորդելու է գործընթացը և որ

առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։