Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆին։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում, հայտնում է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ին։ «Վնուկովո-2» օդանավակայանում նրան դիմավորել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Մեկ ժամ անց նրանք միասին զբոսնել են Կրեմլի մոտ գտնվող Զարյադյե զբոսայգում։
Սա Ուիթկոֆի արդեն հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։ Վերջին անգամ ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը Մոսկվա էր եկել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ Պուտինը հանդիպումներ է ունեցել նրա հետ։
Ուիթքոֆը վերջին անգամ Մոսկվա էր եկել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է օգոստոսի 9-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե մինչ այդ պահը չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Միաժամանակ նա նշել էր, որ Ռուսաստանը լավ է հաղթահարում պատժամիջոցները։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է խուսափել ԱՄՆ ներկայիս վարչակազմի պատժամիջոցներից, Թրամփը պատասխանել էր, որ դրա համար «պետք է կնքվի մի գործարք, որը կկանխի մարդկանց զոհվելը»։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ: Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ որոշել է կրճատել այս ժամկետը մինչև 10 օր:
Օգոստոսի 5-ին Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները հետագայում կորոշի՝ սահմանե՞լ վերոնշյալ ներմուծման մաքսատուրքերը, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետագա քայլերը կախված կլինեն իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների արդյունքից։