Կրասնոդարում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանավայրից վեց մարդ է փախել։ Նրանց թվում են Ուկրաինայի երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում դատապարտվել էր սպանության համար, Նիկոլայ Կամբուրը՝ Մոլդովայից, ինչպես նաև Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Արթուր և Գարիկ Բաբայանները։
SHOT-ի տվյալներով՝ փախուստը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան։ Նրանցից հինգը հայտնաբերվել և ձերբակալվել են։ Եվս մեկի՝ ուկրաինացու որոնումները շարունակվում են։ Նրանք բոլորը Ռուսաստանում են գտնվել առանց թույլտվության։