Կրակոցների ձայներ են լսվում․ Իրավիզաճը՝ Կութ գյուղում․ ԶԼՄ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչու։

«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,–ասաց վարչական ղեկավարը։

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով, մարտի 31-ին տեղի ունեցածից հետո ամեն գիշեր կրակոցների ձայներ են լսվում։

«Գիշերվա ընթացքում 3-4 անգամ կրակոցների ձայներ են լսվում, բայց դրանք թիրախային չեն։ Կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել։ Բնակիչները մտահոգություններ ունեն, բայց չեմ կարող ասել, որ վախեցած են կամ լարված»,–ասաց Խնածախի վարչական ղեկավարը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։