Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել, և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղի 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել են կրակված փամփուշտի գնդակ, բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։