Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղում հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մ․ Հ․-ի, 30-ամյա Ա․ Հ․-ի և 45-ամյա Գ․ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց և հեռացել։
Այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գ․ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մ․ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, այդ ընթացքում Մ․ Հ․-ն և Ա․ Հ․-ն դուրս են եկել փողոց, Գ․ Ք․-ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մ․Հ․-ն, ստանալով հրազենային վնասվածք, տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Գ․ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։