Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոսեի 28 հասցեում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել դեռևս անհայտ քաղաքացիներն միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են մոտ 4 կրակոցներ, որոնք օդ են արձակվել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։