Search
Close this search box.

Կրшկnցներ՝ Երևանում. կաuկածյալը հայտնի գործարարներից մեկի՝ գաղnւթից ազատված որդին է

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տարել բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայացել է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:

Վերջինս, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան: