Կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Արսեն Թորոսյանը՝ 44-օրյա պատերազմի մասնակից Օհան Մինասյանի մասին

ԱԺ պատգամավոր ԱՐսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, երեկվանից համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի, Արտաշատ համայնքի, Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։

Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի առողջական վիճակին, թե՛ բուժման կազմակերպման մանրամասներին։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և այս պահին իրականցվում է սիմպտոմատիկ բուժում այն բարելավելու համար։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նա չունի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար բուժումը իրականացնել պետական պատվերի շրջանակներում, սակայն ես կդիմեմ առողջապահության նախարարության մեր գործընկերներին, որպեսզի հնարավորության դեպքում նրա հետագա բուժումը կամ դրա մի մասը իրականացվի պետական պատվերով։
Մենք կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի և լիազորությունների շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը և նրա առողջական վիճակի բարելավմանը։