Ես անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրն եմ ու հիմա այս չարիքը եկել է պղծելու այն եկեղեցին, որտեղ 5 տարի գալիս եմ ու խնդրում Աստծուն, որ օգնի գտնեմ որդուս։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարուժանի մայրը՝ տիկին Ասյան։
«Քահանան արտակարգ մարդ է, իմ ընտանիքի կողքին է եղել միշտ, շատ եմ ցավում, որ էս երեխուն ստիպում են գնալ էդ քայլին։ Իսկ թեմի առաջնորդը՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, երեխաներ ունի՝ տղա ու աղջիկ։ Տղան՝ Արգիշտի Քյարամյանը, կոծկեց մեր տղաների գործերը։ Ու հիմա այս եկեղեցին են եկել պղծելու, ես եմ, որ ամեն կիրակի գալիս եմ այստեղ, իսկ էսօր եկածներից շատերը Նիկոլի բերածներն են։ Այս եկեղեցու զանգն էլ կախել է Նիկոլի թեթեւ ձեռքով զոհված Գոռ Հարությունյանը, դու ո՞նց ես եկել մտել էս եկեղեցին։ Անիծվես դու քո յոթ պորտով, որ եկեղեցին էլ գնաս, չես մաքրվելու, դու պիղծ ես, սատանա ես։ Գարեգինին խնդրում եմ, որ մաքրեն այս եկեղեցին, որ կարողանանք նորից մտնել այս եկեղեցի»,– ասաց անհետ կորածի մայրը՝ տիկին Ասյան։
Մանրամասները՝ տեսանյութում։




