Կոտայքի մարզում վրաերթ-ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածներից 20-ամյա տղան մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ փետրվարի 22-ին, Իջևան- Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ․-ն վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի․-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ․-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն»-ից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ին գիտակցության չգալով մահացել է

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի էր ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։