Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի զրույցը մետրոյի վագոնում վեճի էր վերածվել։ Փաշինյանը հունից դուրս էր եկել, բղավելով և մատ թափ տալով էր խոսել կնոջ հետ։ Վարչապետին չէր զսպել նաև կնոջ անչափահաս երեխայի ներկայությունը։
«Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով վերջին օրերին իր հագուստին փակցրած Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշանը։





