ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոնտրոլի տակ». իմ բառապաշարում նման արտահայտություն չկա. Սարգսյանը՝ Քոչարյանին

«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն արտահայտությանը, որ Սարգսյանը 2018թ. իշխանափոխությունից առաջ իրեն ասել է. «Ամեն ինչ կոնտրոլի տակ է»:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: Այսօր դատական նիստ է տեղի ունեցել:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։