«Բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձավ քաղաքապետարանի լիազորության ներքո»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով նախևառաջ սկսել մաքրման աշխատանքներ։ «Դիտարկենք նաև բոլոր այն առաջարկները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման համար։ Ամենակարևոր այգիներից մեկն է, որը գտնվում էր շատ վատ վիճակում»,- ասաց Ավինյանը։