Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումների համատեքստում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին՝ շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը»,- նշել է Բաղային։ Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին արտաքին խաղացողների ներգրավվածության մասին հաղորդագրությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը նման միջամտությունները համարում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին հակասող։