Կոչ ենք անում՝ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների օրակարգից. Ուշակովս

ԵՄ քաղաքացիական առաքելությունը օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:

«Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունը ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին։ Բաքուն մերժում է այս համագործակցությունը, և ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը իհարկե, ներկայացրել է առաջարկ, որպեսզի լինի փոխադարձ զինամթերքի վերահսկողության մեխանիզմներ և սա օրինակ է, որ Հայաստանը ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը, և ես մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքը այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել»,-ասաց նա:

Ուշակովսը հայտարարեց, որ ԵՄ-ն նաև հետաքրքրված է Հայաստանի նախաձեռնած «խաղաղության խաչմերուկ» ծրագրով. «Դա շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և կոմունիկացիաների բացման համար, շատ կարևոր կլինի ամբողջ տարածաշրջանի համար և իհարկե շատ կարևոր է Հայաստանի համար, որ Հայաստանը կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, որը նաև ենթադրում է ունենալ տնտեսական դիվերսիֆիկացիա: Սա ևս մի պատճառ է, որ մենք կենտրոնանանք կապերի տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի բացման ազատության վրա։ Մենք միանգամայն աջակցում ենք դրան»,-ասաց նա՝ հավելելով. «Եվ իհարկե նաև կոչ ենք անում, որպես Անկարան սահմանային հարցեր առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»: