ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կլինի՞ ես կռանթն առնեմ դնեմ, թե քացով տալու եք պոկե՞ք. Փաշինյանը՝ Շվանիձորի բնակիչներին

Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը բարկացավ, երբ տեսավ, որ պուլպուլակը բաց է եւ ջուրը հոսում է:

Բնակիչների բողոքին ի պատասխան, թե տարվա մեջ 5 ամիս խմելու ջուր չեն ունենում, ստիպված մեքենաներով այլ համայնքներից են ջուր բերում, Փաշինյանը ցույց տվեց պուլպուլակը. «Գալիս եմ, կանգնում, ասում եք՝ օրերով ջուր չենք ունենում, մեկ էլ լսում եմ՝ չը՜ռ, չը՜ռ, չը՜ռ, ինչի՞ մի բան չեք դնում, փակում ջուրը: Եթե Երեւանում ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան ավել ոչ նպատակային օգտագործի ջուրը, էդ կնշանակի՝ Շվանիձորի նման 62 համայնք ջրից կզրկվի: Սա վերաբերմունք ա, Հայաստանում հազարավոր նման պուլպուլակ կա, կռանթ դրեք, ասում եք՝ ջուր չկա, մեկ էլ լսում եմ՝ չը՜ռ, չը՜ռ, ըսենց եք օգտագործում, դրա համար ջուր չկա: Ըսենց որ գնա՝ մի ամիս հետո էլ ջուր չեք ունենա: Կլինի՞ ես կռանթն առնեմ դնեմ, թե քացով տալու եք պոկե՞ք»:

Փաշինյանը խոստացավ լուծել Շվանիձոր համայնքի ջրի հարցը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։