«Կիսում եմ ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում». Լուկաշենկոյի ցավակցական հեռագիրը

Այս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է․

«Հարգելի՛ Գագիկ Կոլյայի,
Ընդունեք խորին ցավակցությունս Ձեր հոր՝ Կոլյա Ծառուկյանի մահվան կապակցությամբ: Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր, Հայաստանի Հանրապետության նշանակալի հասարակական գործիչ։ Նա պատկանում էր այն մարդկանց սերնդին, որոնք մեր ժողովուրդների մտքերն ու սրտերը կապում էին հավերժական բարեկամությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարազատի հոգին խաղաղություն է գտել։ Նա ապրել է արժանապատիվ կյանք և դաստիարակել հրաշալի որդի։ Նրա լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս դժվարին պահին Ձեզ հետ կիսում եմ ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում:
Հարգանքով՝ Ալեքսանդր Լուկաշենկո»:

«Ծառուկյան ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում զորակցության և ծանր կորստի վիշտը կիսող բոլոր հաղորդագրությունների համար»,-հայտնում է Գ․ Ծառուկյանի մամուլի խեսնակ Իվետա Տոնոյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։