Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի սահման հանդիսացող թիթեղյա ցանկապատը՝ փոքրիկ կողպեքով։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ սահմանամերձ Կիրանցում երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան հիմա; Մինչդեռ 2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամարցված դիրքերը, Կիրանց գյուղի ավելի քան 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցը շատ խոցելի է դարձել։ Նոր սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրների նմանվող թիթեղյա ցանկապատ է, որի վրա մի տեղ փոքրիկ կողպեք է դրված։ Իրավիճակը սրվելու դեպքում ադրբեջանական զինուժի համար դժվար չի լինի քանդել այդ ցանկապատը, իսկ դրա անմիջական կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը և Կիրանցի նորակառույց դպրոցն է»։