«Փյունիկ» ՖԱ-ից հայտնում են․ «Տեղեկացնում ենք, որ Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։
Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Առաքելյանին՝ կատարած մեծ աշխատանքի և մեր ակումբում անցկացրած տարիների համար»։