Եթե դուք ինձ շարունակաբար հարցնում եք՝ երկիրը տալիս են, ի՞նչ ենք անելու, ես միայն մի պատասխան ունեմ.
— կիկոլն ով է, որ իմ հայրենիքը տա, ես իմ բաժին երկրի տերն եմ, ու այն ինձանից ոչ ոք չի կարող խլել: Եթե դուք էլ ունեք ձեր բաժինը այս երկրից ու չեք ուզում այն տալ, ուրեմն արդեն երկու հոգի ենք…… մնում է երրորդն ու հազարերորդը……
Ես գիտեմ, որ դուք կաք, եկեք գտնենք իրար ու հանդիպենք, հայերով, հենց այդպես՝ պարզ ու շիտակ, մեր բաժին հայրենիքը պաշտպանելու…..
Մեզ իրական խաղաղություն է պետք, իրենց այս «նվաստ խաղաղության» օրակարգը պետք է պայթի փուչիկի պես:
Ես ուրիշ ճանապարհ չունեմ: