Search
Close this search box.

Կիևյան փողոցում հնչած կրшկոցների մասին

Իրավապահները պարզել են հուլիսի 29-ին Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ արձակած և խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նշված խուլիգանությունը կատարել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 44-ամյա Երվանդ Գասպարյանը և Երևանի բնակիչ 47-ամյա Ռուստամ Ուդոյեւը, ովքեր խուլիգանություն կատարելուն զուգահեռ իրենց մոտ պահվող ապօրինի հրազենից կրակոցներ են արձակել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին, կրակոցներ էին հնչել Երևանի Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել էր կրակոցի հետք։

Տարածքը պարեկները սահմանազատել էին։