Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, Հրազդան գետում, դի կա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։