Այսօր՝ սեպտեմբերի 30-ին տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս էր Ռուսատանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։