Search
Close this search box.

Կիևը հայտարարել է, որ իր տարածքով ռուսական գազի փոխարեն ադրբեջանական գազը կտեղափոխի Եվրոպա

«Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո Ուկրաինան պատրաստ է Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը

«Եթե ​​եվրոպական որևէ երկիր անհրաժեշտ համարի ստանալ Ադրբեջանի, Ղազախստանի կամ այլ երկրի գազ, մենք պատրաստ ենք այն տեղափոխել»,- ասել է Պոդոլյակը։

Նշենք, որ «Գազպրոմի» հետ գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին մեկ օր առաջ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։