«Կիևն ԱԹՍ-ներ է ուղարկել Մոսկվա՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի օրը»․ Զախարովա

Սա առաջին դեպքը չէ, երբ Կիևի ռեժիմն ԱԹՍ-ներ է ուղարկում Մոսկվա՝ բարձրաստիճան պատվիրակության այցի օրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Կիևն անօդաչու սարքեր է ուղարկել Մոսկվա՝ գիշերը, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում էր՝ «այն կազմակերպության ղեկավարը, որին Զելենսկու հովանավորները հասցրել են միայն հայտարարություններով սահմանափակվող հաստատության մակարդակի՝ զրկելով իր նշանակությունից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովումից», գրել է նա՝ Telegram ալիքում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը Մոսկվայի շրջանում ոչնչացվել է ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։