Կիևի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

Վերջին պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Ադրբեջանի դեսպանատունը շրջապատող պարիսպների մի մասը՝ վնասելով կառույցներ, ծառայողական մեքենաներ, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս հասցնելով դիվանագիտական ​​​​ներկայացուցչության տարածքին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Հանդիպման ժամանակ Եվդոկիմովին բողոքի նոտա է հղվել նոյեմբերի 14-ին Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ արձակված «Իսկանդեր» հրթիռներից մեկի՝ դեսպանատան տարածքում ընկնելու կապակցությամբ:

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։