Կհարվածի՞ ԱՄՆ-ն՝ Իրանին․ պարզաբանում՝ Պենտագոնից

«Միացյալ Նահանգները չի պատրաստվում հարվածել Իրանին, բայց կպաշտպանի իր շահերը տարածաշրջանում»,- հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։ Այս մասին հայտնում են «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ամերիկյան զինվորականները շարունակում են պաշտպանողական դիրք գրավել, և դա չի փոխվել», — գրել է Փարնելը սոցիալական ցանցերում։ «Մենք կպաշտպանենք ամերիկյան ուժերը և մեր շահերը»։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ պաշտպանական գործողությունների համար։

«Շաբաթավերջին ես հրամայեցի տեղակայել լրացուցիչ ավիակիրներ: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ավիակիր։ Ռազմածովային ուժերի ավիակիրների հարվածային խումբը՝ միջուկային ավիակիրի գլխավորությամբ։ «Nimitz» ամերիկյան ավիակիրը Հարավչինական ծովից ուղևորվում է տարածաշրջան, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական աղբյուրին։

«Carl Vinson» միջուկային ավիակիրի գլխավորությամբ ավիակիրների հարվածային խումբն արդեն իսկ Արաբական ծովում է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։