Search
Close this search box.

«Կեղծ ԴՆԹ-ներ են տվել»․ անհետ կորածի ծնող

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ընթացող բողոքի ակցիային մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին կեղծ ԴՆԹ-ների վերաբերյալ իրենց մտահոգությունները․ «Կեղծ ԴՆԹ-ներ են տվել, ծնողին ոչ ոք չի կարող խաբել։ Չի գտնվի մի ծնող, որ այնքան ստոր լինի, իմանա՝ իր երեխան է, բայց թողնի անատոմիկում։ Ժողովուրդ, կանգնեք, մեր կողքին, մեր երեխեքին պահանջեք»,-ասաց անհետ կորածի ծնողը։