Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: