Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը փաստաբանների միջոցով հայտնել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը և հասնելու են արդարադատության:
Հիշեցնենք՝ Քիշնևի շրջանային դատարանը Գուցուլին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման:
Նա ձերբակալվել էր գարնանը, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Մեղադրանք էր առաջադրվել ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար: Նշվում էր, որ 2019-ից 2022 թվականներին Գուցուլը Ռուսաստանից խոշոր գումարներ է ստացել՝ 2023-ի ընտրություններում «Շոր» կուսակցության նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: