«Ազատություն»-ն այսօր հայտնել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
Աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։
Լրագրողներն այս մասին հարց են ուղղել Անդրանիկ Քոչարյանին: Նա ասել է, որ տեղեկություններ չունի այդ մասին. «Նենց լավ կազմակերպված ինչ-որ գրոհ եք սկսե՞լ… Տեղյակ չեմ, պետք է աղբյուրը գտնել, դա «Ազատության» ինչ-որ աղբյուր է»,- նշել է նա, ապա դիմելով «Ազատության» լրագրողին՝ հարցրել. «Աղբյուրը կարա՞ք ասեք… բա որ՝ չէ, ուրեմն սուտ եք գրել»: