Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ Հայր Ալոիս Քյոլբլի։

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։

Անդրադառնալով ներկա ժամանակներում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր շնորհակալությունը հայտնեց Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։