«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։
«Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնիի համայնքապետարանում, խմելու ջրի սպասարկման բաժնում, հավաքագրում է վճարները։ Մեզ պատմեցին, որ համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կուռացիայի ներքո, եւ ամենայն համանականությամբ իր գրած տեքստով էլ ելույթ են ունենում։
Նշենք, որ «Ջնդոյի Էդոն» Գառնիում Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագից հետո իշխանական կայքի լրագրողի հարցին՝ «ինչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանում է՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Ստացվում է՝ կաթողիկոսին հրապարակավ «սպանելու» կոչ անողը ոչ թե պատահական անցորդ է, այլ համայնքապետարանի աշխատակից, որը գտնվում է իշխանության հովանու ներքո, եւ լուսաբանվում է հենց ՔՊ-ի պաշտոնական մամուլով։ Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ականները խոսում են «ատելության խոսքի դեմ պայքարից», «հանդուրժողականությունից» և «ժողովրդավարական արժեքներից»։
Ընդդիմադիրների դեպքում իրավապահ համակարգը կայծակնային արագությամբ արձագանքում է, իսկ եկեղեցու առաջնորդի հասցեին սպանության բացահայտ կոչ հնչեցրած անձի դեպքում՝ ո՛չ դատապարտում են, ո՛չ արձագանքում, ո՛չ իրավական գնահատական տալիս։




