«Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն՝ մեր իշխանության հանդեպ, կապ չունի, թե ով կլինի օրվա իշխանությունը: Դա մեզ չպետք է հետաքրքրի: Ում ընտրում է ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից զրկված Գևորգ Սարոյանը:
Նա ընդգծել է. «Եթե Կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը: Դրանք Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել»:
Հարցին, թե կոմպրոմատներ ունի՞ Կաթողիկոսը հոգևորականների դեմ, Գևորգ Սարոյանը պատասխանել է. «իհարկե»:
«Որովհետև շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել, շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեն»,- հավելել է նա:




