Search
Close this search box.

Կառավարությունը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք վարկեր ունեն՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքում

ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ Կառավարությունն այսօր որոշեց աջակցել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

«Վերոնշյալ թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 218,000 անձ, որոնց 65%-ի տարիքը գտնվում է 26-ից 50 միջակայքում (աշխատունակության ամենաակտիվ տարիքային շրջան), իսկ մեկ անձի հաշվով միջին վարկային բեռը՝ 774 հազ. դրամ (այդ թվում՝ մայր գումարը, տոկոսագումարը, տույժերն ու տուգանքները)։ Ընդ որում, ակնկալվում է, որ ծրագրի գործարկման դեպքում վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպությունները կներեն շահառուների՝ վարկի գծով առաջացած տույժերն ու տուգանքները՝ 80%-ի չափով, ինչի հաշվառմամբ մեկ անձի գծով մարման ենթակա վարկային բեռը կկազմի 434,600 դրամ։ Նշված խմբի ճնշող մեծամասնությունը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից, այդ թվում՝ չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից (կատարել անկանխիկ գործարքներ, վարկ վերցնել, խնայողություններ կուտակել և այլն), իր աշխատանքից չի վճարում սոցիալական վճարներ և հարկեր, այդպիսով նաև զրկվում է կենսաթոշակային առավել բարենպաստ երաշխիքներից (չի կատարում կուտակումներ կուտակային կենսաթոշակային համակարգում), իսկ ավելի բարձր խմբերի դեպքում՝ նաև տեղի չի ունենում ստաժի կուտակում։