ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հարգելի ՀՀ տարածքում գործող բիզնեսի ներկայացուցիչներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ կառավարությունը գաղտագողի հերթական հակասահմանադրական օրինագիծն է շրջանառում և մոտ ժամանակներս մեր գլխին հերթական պատուհաս օրենքը կկոտրեն։
Խոսքը գնում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխության մասին, որով տնտեսվարողները պետք է իրենց բիզնես տարածքներում, գրասենյակներում, խանութներում և ամենուր տեղադրեն օնլայն տեսախցիկներ 24 ժամյա աշխատանքային ռեժիմով և այդ տեսախցիկներին հասանելիություն տրամադրեն ոստիկանության աշխատակիցներին, որոնք կվերահսկեն մեր ամեն քայլը։
Այս հակասահմանադրական օրինագծով խախտվելու է մեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և բիզնեսի առևտրային գաղտնիքը։ Մեծ վտանգ է առաջացնելու քիբեր անվտանգության առումով, որի արդյունքում թշնամական երկրները կարող են օգտագործել այդ տեսախցիկները։ Ֆինանսական առումով մարդիկ պետք է գնեն այդ տեսախցիկները, որը ևս հավելյալ բեռ է լինելու տնտեսվարողների համար, իսկ այն բիզնես տարածքներում, որտեղ գործունեության համար անհրաժետ չէ ինտերնետ կապ, ստիպված պետք է դառնան ինտերնետ աբոնենտ, տեսախցիկը միացնելու համար, և ամսական կտրվածքով վճարեն հավելյալ ինտերնետի վճարը։
Այս հակասահմանադրական օրինագծերի վերջը չի երևում, հիշենք, թե ինչպես հակասահմանադրական օրենսդրական փոփոխությամբ բռնաբարեցին Բանկային Գաղտնիքի մասին օրենքը…
Կարծում եմ, որ ամեն գնով պետք է կանգնեցնել այս հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շարանը, հակառակ պարագայում ՀՀ-ում բիզնես դաշտը ուղղակի քար ու քանդ կանեն այս իշխանությունները։
Հ.Գ. Չմոռանալով նաև կոռուպցիոն մեխանիզմները` չի բացառվում, որ այդ ներքին ինֆորմացիան հասանելի չի դառնա երրորդ անձանց և չի օգտագործի շանտաժների համար»։