Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։
Դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ մակարդակով է հայկական կողմը մասնակցելու։
Կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այս մասով դեռ որոշում չկա։
Մնացական Սաֆարյանը հայտնել էր նաև, որ Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե ինչ ձևաչափով է լինելու մասնակցությունը՝ փոխնախարարը չէր հստակեցրել։