Կառավարությունը ես եմ. Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ազատվել է աշխատանքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային

իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից տեսակետ է հնչել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, հայտարարել էր. «Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։