Կառավարության շենքի մոտ վթար է տեղի ունեցել․ 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 6-ին՝ ժամը 08․02-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։

38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։