«Կարող է գոռան՝ դավաճան։ Վիրավորանք։ Եթե ինձ է վերաբերում, շատ չեմ բան անում, շատ ավելի բացասական եմ վերաբերվում ու ծանր եմ տանում, երբ ընտանիքիս, երեխաներիս հետ կապված վիրավորնաք կամ սպառնալիք է հնչում, որովհետև դա ստորություն է, ամեն ինչն իր չափն ու սահմանն ունի»,- այս մասին հարցազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե փողոցում քաղաքացիների հետ հանդիպելիս, ինչ վատ բան են իրեն ասել։
Հարցին, թե այդ դեպքում զսպո՞ւմ է իրեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Մի անգամ չդիմացա, դրանից հետո երկար ներողություն խնդրեցի, մինչև հիմա հիշեցնում են։ Բայց պիտի զսպեմ ինձ, ես դրա իրավունքը չունեմ չզսպեմ, դա իմ պարտավորություններից մեկն է»։