Կարող է բոքսի մարզիչ աշխատել. Ոսկան Սարգսյան

Լջագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Քանի որ մարդ ծեծելու մեծ հմտություններ ունի, կարող է բոքսի մարզիչ աշխատել, մանավանդ, որ կրթությունը <<ֆիզկուլտի է>>։ Թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին խմբով ծեծելու, թիկունքից հարվածելու դեպքից հետո քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողների համար պարզ էր, որ ուղիղ եթերում խմբով մարդ ծեծած թաղապետը պաշտոնից հեռացվելու է։ Տիգրան Տեր-Մարգարյանը փոխանակ դեպքից հետո անմիջապես հրաժարական տար, փորձում էր մնալ թաղապետի պաշտոնում, նա այդպես էլ ներողություն չի խնդրել Արթուր Չախոյանից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։