Սպիտակի ԲԿ-ն հայտնում է, որ այսօր առավոտյան կարիճի խայթոցով բուժօգնության է դիմել 45-ամյա մի կին՝ դաստակի 3-րդ մատի շրջանում կարիճի խայթոցի վերքով:
Կնոջը ցուցաբերվել է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: Վիճակը գնահատվում է բավարար:
Ըստ կնոջ պատմածի՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքը ցանկացել է մտնել անասնագոմն, ձեռքը դրել է պատին՝ չնկատելով կարիճին:
«Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել առավել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն, իսկ նմանատիպ դեպքերում անհապաղ դիմել մոտակա բժշկական կենտրոն՝ մասնագիտական հրատապ բուժօգնություն ստանալու»,- նշված է տեքստում: