ԿԱՐԵՎՈՐ․ Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկшմ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ

Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար:

Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի կողմից հետախուզում էր հայտարարված: Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել:

Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»:

Նա դատապարտվել է «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժած կողմից ապօրինի կերպով երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուր դարձնելու» համար։

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու համար, որպեսզի նրան արտահանձնեն Ղազախստան։