Search
Close this search box.

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: