Դա հերթական պոպուլիստական զրույցն էր, ինքս հետևել եմ այդ դրան, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպմանը, ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարիչը ակնհայտ հակասահմանադրական օրենքների հիման վրա է նշանակվել։
«Ինչ տեղի ունեցավ։ Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկվեց, գործադիրի ղեկավարը նույն օրը ապօրինի հրահանգներ էր տալիս, ֆեյսբուքյան գրառումներ էր կատարում։ Հետո ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ մեկնարկում են ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթաց։ Բացի այն, որ Սամվել Կարապետյանի անձնական անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ապօրինի անազատության մեջ է հայտնվում, նաև մեր երկրում թիրախավորվում է սեփականության իրավունքը»,- հավելեց Մելոյանը։
Մելոյանը հակաիրավական է համարում Փաշինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերը, ըստ որի՝ «փողերի լվացում է» տեղի ունեցել։
«Երբ Սամվել Կարապետյանն ազատազրկվում էր, կալանքի միջնորդությունը քննվում էր, ես այս ամենը դատարանի դիմաց կանխատեսել էի, քանի որ մեր երկրում քաղաքական հետապնդումները դարձել են կանխատեսելի»,-շեշտեց նա։




