«Կանչել է երեխուն, ձեռը գցել ուսովն ու խփել». պայմանագրային զինծառայողի uպանnւթյան մասին

Ինչպես հայտնել էինք, Սևանում փետրվարի 21-ին սպանվել է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը:

«Արամ Խաչատրյանը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծն ինքն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր համայնքի մոտ զորամասում էր ծառայում: Հինգշաբթի օրն իջել է զորամասից, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրն էլ գնացել Սևան ու դանակահարվել»,- ասել է Վերին Ծաղկավանի համայնքապետը:

Բնակիչները պնդում են, որ երիտասարդը չէր կարող վատ բան արած լինել: «Հետը վարորդ է եղել, մեր լսած լուրերով, նա մեքենայի մեջ է եղել, չի էլ մտածել, որ կարող է մահվան ու կյանքի հարց լինել: Չէր կարող էդ երեխան ինչ-որ վատ քայլ, վատ բան աներ, ծնողներն էլ շատ խելոք, նորմալ ժողովուրդ են: Մեր իմանալով՝ զանգել են, կանչել, բայց պատճառը չգիտենք»,- նշում են Վերին Ծաղկավանցիները:

Մեկ այլ բնակիչ էլ հայտնել է. «Կանչել ա ղրաղ էդ երեխուն, ասել ա՝ առանձնանաք, ձեռը գցել ա ուսովը ու էդ պահին խփել…»:

Թե որն է եղել դանակահարության պատճառը, գյուղացիները չգիտեն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։