Կանադան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Պաղեստինը՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին, հաղորդում է The Guardian-ը։
Քարնիի խոսքով՝ Կանադան կճանաչի Պաղեստինը, եթե երկրի վարչակազմը 2026 թվականին անցկացնի ընտրություններ, որոնց ՀԱՄԱՍ-ը չի կարողանա մասնակցել։ Կանադան ակնկալում է նաև, որ Պաղեստինը կհամաձայնի այլ ժողովրդավարական բարեփոխումների։ Քարնին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին, զինաթափվել և չմիջամտել Պաղեստինի ապագա կառավարմանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին։