Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը չի դադարել:

Նա նաև հիշեցրել է, որ հարցերի մեծ մասում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համաշխարհային օրակարգի վերաբերյալ համընկնում են կամ մոտ են:
«Կան նաև չլուծված կետեր, որոնք «կարգաբերում են պահանջում, որպեսզի չվնասեն հարաբերություններին», և այդ հարցերը քննարկվում են»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է:
«Բայց, իհարկե, կան լուծում չստացած հարցեր… Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», — ասել է Զախարովան: